Քեշիշյան ստոմատոլոգիական կլինիկայում իրականացնում ենք տարբեր բարդության վիրաբուժական միջամտություններ, ինչպիսիք են սինուս լիֆտինգը, կիստայի հեռացումը և նույնիսկ ռետենցված բարդ իմաստության ատամի հեռացումը։
Սինուս լիֆտինգը կատարվում է, երբ ծնոտի վրա որակական և քանակական ոսկրային հյուսվածքը անբավարար է իմպլանտ տեղադրելու համար։ Վիրահատության ընթացում ոսկրանյութը ավելացվում է ծնոտոսկրի և հայմորյան ծոցի միջև։ Սինուս լիֆթինգ կատարելու բազմաթիվ պատճառներ կան՝
Սինուսի ձևը և չափսը անհատական է։ Սինուսները տարիքի հետ կարող են մեծանալ։ Եթե դրանք փոքր են՝ հաստ պատերով, ապա իմպլանտների տեղադրումը դժվար չէ։ Կախված սինուսի ձևից, կատարվում է սինուս լիֆթինգի 2 տեսակ՝ փակ և բաց։ Փակ սինուս լիֆթինգը կատարվում է, եթե ոսկրի հաստությունը ավելի քան 6 սմ է։ Ախտորոշման լավագույն մեթոդը 3D համակարգչային տոմոգրաֆիան է (CT):
Կիստա
Կիստան բորբոքային խոռոչի ձևավորում է, որը պատված է մանրաթելային թաղանթով և ունի հեղուկ պարունակություն։ Այս պաթոլոգիայի զարգացման պատճառները տարբեր են։ Այն կարող է լինել նաև, երբ արմատախողովակներում կա խրոնիկական բորբոքային պրոցես, որտեղից էլ պաթոգեն միկրոօրգանիզմները անցնում են ծնոտոսկր։ Երբեմն կիստաները կարող են բորբորքային պրոցեսի մեջ ընդգրկել հարևան ատամները։ Բուժումը կատարվում է 2 եղանակով՝ կոնսերվատիվ և վիրաբուժական։
Իմաստության ատամ
Իմաստության ատամները ծկթում են դեռահասության, երիտասարդության, ոմանց մոտ ավելի ուշ տարիքում, իսկ 8 % -ի մոտ ընդհանրապես չի ձևավորվում։ Երբեմն իմաստության ատամները ծկթում են առանց անոմալիաների և լիովին մասնակցում են ծամիչ ֆունկցիային։ Հեռացման ցուցումներն են՝