Օրթոդոնտիա

Օրթոդոնտիան ատամնաբուժության մի ճյուղ է, որը շտկում է տարբեր դիմածնոտային անոմալիաները։ Օրթոդոնտիկ բուժման ժամանակակից մեթոդները արդյունավետ են ինչպես երեխաների բուժման, այնպես էլ մեծահասակների կծվածքի և այլ խնդիրների կարգավորման ժամանակ։ Մարդկանց մեծամասնությունը օրթոդոնտիկ միջամտության է դիմում հիմնականում էսթետիկան վերականգնելու համար, քանի որ տեղյակ չեն, որ դիմածնոտային անոմալիաները ժամանակին չուղղելու դեպքում կարող են հանգեցնել մի շարք խնդիրների։ Ծուռ և խիտ դասավորված ատամների դեպքում հաճախ հնարավոր չի լինում լիարժեք ապահովել բերանի խոռոչի հիգիենան, որն էլ հանգեցնում է կարիեսի առաջացմանը։ Կծվածքի պաթոլոգիաների ժամանակ կարող են առաջանալ ծնոտհոդերի դիսֆունկցիա, ատամների մաշվածություն, ծամիչ ֆունկցիայի ժամանակ՝ ծանրաբեռնվածություն մկանների վրա, որը կարող է հանգեցնել  գլխացավի, պարանոցի, մեջքի ցավերի և այլ խնդիրների առաջացմանը։ Կան նաև դեպքեր, երբ պացիենտը գոհ է իր ժպիտից, այսինքն խնդիրը անտեսանելի է արտաքինից, բայց այնուամենայնիվ օրթոդոնտները խստորեն խորհուրդ են տալիս շտկել կծվածքը՝ հետագա բարդություններից խուսափելու համար։ 

Օրթոդոնտիկ բուժումը իրականացվում է անհատական և ցանկացած տարիքում։ Վաղաժամ բուժումը կհանգեցնի բուժման տևողության կարճացմանը և արդյունավետության բարձրացմանը։ Օրթոդոնտիկ բուժումն իրականացվում է շարժական և անշարժ սարքերի միջոցով։ Մեծ մասամբ օրթոդոնտիկ անոմալիաների բուժման դեպքում անհրաժեշտ է լինում ընտրել անշարժ օրթոդոնտիկ  սարքավորումներ, որոնք հատուկ հարմարացված սարքեր են և ամրացվում են ատամների վրա։ Կարծրատիպ է եղել, որ բրեկետներով բուժումը անհարմար է, ոչ էսթետիկ, վնասակար ատամների համար և չափազանց շատ ժամանակ է պահանջում։ Նորարական բրեկետ համակարգի և փորձառու մասնագետի շնորհիվ օրթոդոնտիկ բուժումը բարդ գործընթաց չէ։ Յուրաքանչյուր դեպք անհատական է՝ կախված պաթոլոգիայից։ Բրեկետները լինում են մետաղական, շափյուղային, լեզվային և թափանցիկ կերամիկական։ Կերամիկական բրեկետները հարմարվում են էմալի բնական գույնին և քիչ նկատելի են։ Բրեկետներով բուժումը կարող է տևել մի քանի ամսից մինչև 1-2 տարի։

 

Aligners –( Էսթետիկ թափանցիկ կապպա)

Որոշ դեպքերում կարող են փոխարինել բրեկետ համակարգին։ Այս սարքի կիրառումը լայն տարածում ունի, ազդման պրոցեսը նույնն է, ինչպես աշխատում են ֆիքսված սարքերը, ուղղակի բուժման տևողությունը մի փոքր երկարատև է ։

Fixed space maintainers  - (տեղապահպանիչ) – կաթնատամի վաղաժամ կորստի ժամանակ տարածքի պահպանման  նպատակով մինչև մշտական ատամի ծկթելը։

Palatal Expander – մի սարք է, որը նախատեսված է վերին ծնոտի քմային  կամարը լայնացնելու համար։ Այս սարքը առավել հաճախ կիրառում են հետևյալ դեպքերում ՝

Cross bite (խաչաձև կծվածք) – երբ երեխայի վերին ծնոտը չափազանց նեղ է։

Crowding (ատամների խիտ դասավորվածություն) նույնիսկ նախքան երեխայի մշտական բոլոր ատամների ծկթելը, օրթոդոնտը կարող է ասել, որ նրանց տեղավորման համար բավարար տեղ չկա։

Impacted teeth (ռետենցված ատամներ) – երբ ատամը դեռ չի ծկթել և տեղը փակվել է հարևան ատամների կողմից, վերին ծնոտի լայնացման շնորհիվ կարելի է թույլ տալ ատամի ինքնուրույն  ծկթմանը սահմանված տեղում։

Սպլինտների օգնությամբ կարելի է  վերին և ստորին ծնոտները բերել ավելի  բարենպաստ դիրքի փակելու ժամանակ՝ թեթևացնելով մկանների լարվածությունը։

Lip and Cheek bumpers – նախատեսված է շրթունքները կամ այտերը ատամներից հեռու պահելու համար։

Removable retainers – օրթոդոնտիկ բուժման ավարտից հետո պահպանում են ստացված արդյունքը, քանի որ ատամները շարժվելու բնական հակում ունեն, մասնավորապես, իրենց սկզբնական դիրքի ուղղությամբ։

Headgear – սա սարք է, որը տեղադրվում է գլխի հետին հատվածում և կցվում է առջևի մետաղալարով դիմային աղեղին։