Դեպուլպացիան (նյարդազրկում) կատարվում է ատամի պահպանման նպատակով։ Պրոցեդուրայի ժամանակ արմատախողովակներից հեռացվում է նյարդը և կատարվում է արմատախողովակների մեխանիկական և դեղորայքային մշակում, որից հետո փակվում են մշտական արմատալիցքով։ Դեպուլպացիայի ցուցումներն են՝
Այս բոլոր դեպքերում դեպուլպացիա չկատարելու արդյունքում կարող է ատամը շրջապատող հյուսվածքների բորբոքում և հետագայում քայքայում (ռեզորբցիա) առաջանալ։ Առաջին հերթին կատարվում է ռենտգեն հետազոտություն, որի միջոցով կարելի է տեսնել արմատախողովակների ձևը, քանակը, երկարությունը և կա արդյո՞ք շրջակա հյուսվածքներում վարակի նշան։ Պրոցեդուրան կատարվում է տեղային անզգայացմամբ, այնուհետև տեղադրվում է rubber dam, որը կանխում է թքի մուտքը աշխատանքային դաշտ և ընթացքում օգտագործվող նյութերի արտահոսքը բերանի խոռոչ։ Մեր Էնդոդոնտիստն աշխատում է մանրադիտակով (microscope), որը ոչ միայն բարձրացնում է աշխատանքի որակը, այլ նաև թույլ է տալիս միկրոինվազիվ եղանակով կատարել ցանկացած միջամտություն՝ նվազագույնի հասցնելով ռիսկերը, կրճատելով բուժման ժամանակը։ Բոլոր արմատախողովակները հայտնաբերելուց և մշակելուց հետո, կախված բժշկական ցուցումից, մեր Էնդոդոնտիստը կատարում է մշտական կամ ժամանակավոր արմատալիցք։ Եթե կատարվում է մշտական արմատալիցք, ապա 1 կամ 2 օր հետո ժամանակավոր պլոմբանյութը փոխարինվում է մշտական նանոկոմպոզիտով կամ պսակով։
Երբեմն արմատների ոչ լիարժեք բուժումը կարող է հանգեցնել բարդության՝ բուժումից ամիսներ կամ նույնիսկ տարիներ անց։ Վերաբուժման ժամանակ կատարվում է հին արմատալիցքի հեռացում, արմատախողովակների մեխանիկական և դեղորայքային (անտիսեպտիկ) մշակում։ Եթե արմատների տակ կա բորբոքային պրոցես, ապա կատարվում է անտիսեպտիկ հեղուկներով հաճախակի լվացում, որը նվազեցնում է պաթոգեն միկրոֆլորայի խտությունը, որից հետո արմատախողովակները լցոնվում են ժամանակավոր՝ կալցիում պարունակող մածուկով, որը պետք է փոխել մի քանի անգամ։ Սահմանվում է ռենտգեն հսկողություն։ Բարեհաջող արդյունքի դեպքում արմատախողովակները լցոնվում են հիմնական արմատալիցքով և փակվում ժամանակավոր պլոմբանյութով, որը 2 կամ 3 օր հետ փոխարինվում է մշտական նանոկոմպոզիտով կամ պսակով՝ ըստ ցուցման։
Թերևս հաճելի չէ կարդալ այս ծառայության մասին, բայց այս և մյուս ստոմատոլոգիական միջամտությունները մեր կլինիկայում անցկացվում են բացարձակապես անցավ։ Մեր մասնագետներն առավելագույն ուշադրություն են դարձնում առաջադեմ բուժման մեթոդների, ժամանակակից սարքավորումների և արդյունավետ ցավազրկող միջոցների օգտագործմանը, պացիենտների հոգեբանական և ֆիզիկական հարմարավետությանը՝ կոտրելով այն կարծրատիպը, որ ստոմատոլոգի մոտ այցը ցավոտ և տհաճ է։