Ռենտգեն հետազոտություն
Ռենտգեն հետազոտությունը ատամնաբուժության մեջ կարևոր մեթոդ է, որի օգնությամբ կարելի է ախտորոշել բերանի խոռոչի և դիմածնոտային հատվածում տրավմաները, անոմալիաները, կիստաները, պարոդոնտալ հիվանդությունները (լնդեր), ուռուցքները և այլն։ Քեշիշյան կլինիկայում կան ստոմատոլոգիական ռենտգեն հետազոտության համար նախատեսված բոլոր տեսակի սարքավորումերը, որոնց օգնությամբ կատարվում է լիարժեք ախտորոշում։ Թվային ախտորոշման սարքավորումները անվտանգ են, քանի որ ճառագայթումը շատ ավելի քիչ է՝ ճառագայթման կարճատևության շնորհիվ։ Ռենտգեն հետազոտության շնորհիվ կարելի է հայտնաբերել թաքնված կարիեսները, ատամնային և շրջակա հյուսվածքների ընդհանուր վիճակը և այլ պաթոլոգիաներ։ Գոյություն ունի ատամնաբուժական ռենտգեն հետազոտության 2 տեսակ՝ intraoral և extraoral։ Մեկ կամ մի քանի ատամ ուսումնասիրելու համար ընտրում ենք հետազոտության intraoral եղանակը, որը կատարում ենք վիզիոգրաֆի (radiovisiograph) միջոցով։
Ավելի մեծ ծավալի ինֆորմացիա ստանալու համար ընտրում ենք extraoral տարբերակը (OPG, CT)։
Առաջինը ԱՊՀ-ում՝ KaVo OP 3D ռենտգեն սարքը տեղադրված է Քեշիշյան ստոմատոլոգիական կլինիկայում, որի միջոցով կատարվում է օրթոպանտոմոգրաֆիա և համակարգչային տոմոգրաֆիա։
Օրթոպանտոմոգրաֆիա (OPG)
Սա ամբողջ դիմածնոտային հատվածի հետազոտության համար է նախատեսված։ Այն թույլ է տալիս ուսումնասիրել ոչ միայն ատամների ընդհանուր վիճակը, այլև շրջակա հյուսվածքներում տեսնել հնարավոր պաթոլոգիական փոփոխությունները վերին և ստորին ծնոտներում, ինչպես նաև՝ ատամների դիրքը, կարիեսների հայտնաբերումը, ծնոտների տրավման, ոսկրերի կորուստը, օգնում է ախտորոշել ուռուցքները և կազմել բուժման պլանը։
Համակարգչային տոմոգրաֆիա – (CT)
CT-ն դիմածնոտային համակարգի եռաչափ մոդել է, որը թույլ է տալիս ճշգրիտ որոշել ատամների վիճակը, ոսկրերի չափսը, խտությունը և կատարել անհրաժեշտ ցանկացած չափումները։ Այս տեսակի ռենտգեն հետազոտությունը անհրաժեշտ է ինչպես բարդ էնդոդոնտիկ բուժման, այնպես էլ իմպլանտացիայի բուժման պլանավորման և ընթացքի համար։ CT-ն ամբողջական ռենտգենյան համակարգ է, որը կարճ ժամանակում (9 վրկ) և ճառագայթների քիչ քանակությամբ ապահովում է ախտորոշիչ պատկեր։ Քեշիշյան կլինիկայում օգտագործում ենք ժամանակակից թվային տարբեր սարքավորումներ, որոնց միջոցով էլ ապահովում ենք անվտանգ և արդյունավետ բուժում։