Օրթոպեդիկ ստոմատոլոգիան զբաղվում է բացակա ատամների, դրանց հարակից կարծր և փափուկ հյուսվածքների դեֆեկտների վերականգմամբ։ Գոյություն ունեն շարժական և անշարժ օրթոպեդիկ կոնստրուկցիաներ։ Շարժականները իրենց հերթին լինում են մասնակի և լրիվ շարժական պրոթեզներ։ Անշարժներին են պատկանում արհեստական պսակները (inlay , onlay, overlay, pinlay), ներդիրները, գամիկները և վինիրները։
Ատամնաբույժը հղկում է, որից հետո ստանում է դրոշմ (դրոշմանյութերով կամ scanner-ով) և այն ուղարկում լաբորատորիա համապատասխան կարգադրությունների հետ միասին։ Լաբորատորիայում ատամնատեխնիկը պատրաստում է համապատասխան կոնստրուկցիա՝ ըստ բժշկի կարգադրությունների։ Մի քանի փորձարկումներից հետո կոնստրուկցիան ֆիքսվում է։
Արհեստական պսակներ
Արհեստական պսակների միջոցով Վերականգնվում է ատամի ֆունկցիան, անատոմիան և էսթետիկան։ Սրանք կարող են ծածկել ատամի մակերեսները լրիվ կամ մասնակի։ Պսակի պատրաստման համար կարող են օգտագործվել տարբեր նյութեր՝ մետաղ-կերամիկական, ցիրկոնի օքսիդ, պլաստմասա (ժամանակավոր պսակներ), որոնք լինում են նաև ամբողջական և համակցված։ Օրինակ՝ մետաղ-կերամիկական պսակ, կերամիկական պսակ ցիրկոնի օքսիդի հիմքի վրա և այլն։ Նյութի ընտրությունը կախված է ատամի վիճակից, կատարող գործառույթից, պացիենտի նախասիրությունից, էսթետիկ պահանջից։
Մետաղ-կերամիկական պսակներ
Այս պսակները ունեն բարակ մետաղական հիմք (ինչը ապահովում է նրանց ամրությունը) և կերամիկական շերտ արտաքինից, որն էլ ապահովում է էսթետիկան։ Իր գունային բազմազանության շնորհիվ կերամիկայի գույնը հնարավոր է համապատասխանեցնել հարևան բնական ատամների գույնին։ Այս պսակները երբեմն լիարժեք էսթետիկ արդյունք չեն ապահովում՝ պայմանավորված իրենց հիմք հանդիսացող մետաղով: Լնդի ատրոֆիայի ընթացքում մետաղական մուգ եզրերը կարող են աչքով տեսանելի դառնալ։ Չնայած սրան՝ մետաղ-կերամիկական պսակների օգտագործումն ատամնաբուժության պրակտիկայում բավականին տարածված է։
Լրիվ կերամիկական պսակներ
Այս պսակների միջոցով կարելի է ապահովել գերազանց էսթետիկ արդյունք։ Այս պսակները հարմար են այն մարդկանց համար, ովքեր ունեն ալերգիա մետաղից կամ ուզում են փոխել իրենց ատամնաշարի տեսքը՝ ժպիտը (Holliwood Smile)։ Այս պսակների համար կատարվում է մինիմալ ինվազիվ հղկում, պահպանվում է ատամի հյուսվածքի մեծ մասը և մեծամասամբ նաև նյարդը, ինչը մեր կլինիկայում ապահովում ենք միկրոսկոպի միջոցով։
Ցիրկոնի օքսիդի հիմքի վրա պսակներ
Սրանք նման են կերամիկական պսակներին, քանի որ ունեն կերամիկական փոշի իրենց ենթակառուցվածքում։ Ցիրկոնի օքսիդի հիմքով պսակները ամուր են և կենսահամատեղելի հյուսվածքների հետ։ Կան ցիրկոնի օքսիդի տարբեր գույներ, որոնք հնարավորություն են տալիս ստանալ յուրաքանչյուր բնական ատամի գույնը։ Լրիվ ցիրկոնե պսակները (առանց լրացուցիչ կերամիկայի) շատ հարմար են բռուքսիզմ ունեցող պացիենտների համար։ Եթե դուք փնտրում եք ամուր, ֆանտաստիկ էսթետիկ արդյունք, ապա կերամիկական պսակը ցիրկոնի օքսիդի հիմքի վրա անփոխարինելի տարբերակ է Ձեզ համար։
Վինիրներ (երեսպատիչներ)
Վինիրներն ատամի գույնին համապատասխան տարբեր նյութերից պատրաստված բարակ շերտավոր կոնստրուկցիաներ են, որոնք տեղադրվում են ատամների առաջնային մակերեսին՝ փոխելով ատամի գույնը, ձևը, չափսը և երկարությունը։ Վինիրները լինում են կոմպոզիտային և կերամիկական։ Կերամիկական վինիրների առավելություններն են ՝
Կերամիկական վինիրները, ի տարբերություն կոմպոզիտային վինիրների, գունային փոփոխության չեն ենթարկվում։ Վինիրների միջոցով կարելի է շտկել ատամների տեսողական թերությունները և բարձրացնել դրանց գրավչությունը՝ առանց ազդելու ֆունկցիոնալության վրա։ Վինիրները օգտագործում են այն դեպքում, երբ ատամները կորցրել են իրենց բնական գույնը, դեղնել, մգացել են կամ ծածկվել են տարիքային բծերով։ Ինչպես նաև գենետիկական ատամնաբուժական թերությունները, որոնք էսթետիկ անհանգստություն են պատճառում (անահավասար ատամները, ատամնային ճեղքերը և այլն): Վինիրները շատ բարակ են 0,2-ից 1 մմ, իսկ կերամիկան, որից պատրաստված են՝ կիսաթափանցիկ է, ատամի էմալի նման։ Ուստի վինիրներով վերականգնված ատամները լիովին բնական և գրավիչ տեսք ունեն։
Wax Up
Wax Up-ի միջոցով դուք կարող եք տեսնել և գնահատել Ձեր նոր ժպիտը՝ նախքան բուժման մեկնարկը։ Գիպսե մոդելի վրա մոմի միջոցով ատամնատեխնիկը հավաքում է պացիենտի ապագա ատամները, որի միջոցով կարելի է ցույց տալ դրանց ձևը, գույնը, չափսը և էսթետիկությունը։ Wax Up-ի միջոցով կարելի է նախապես կատարել անհրաժեշտ շտկումներ և ճշգրտումներ։
Digital Smile design
Digital Smile design տեխնոլոգիայի օգնությամբ կարելի է ձևավորել մի ժպիտ, որն ինքնին ոչ միայն գեղեցիկ է, այլև ճիշտ է Ձեզ համար։ Ատամների ձևը, չափսը, գույնը և միջին գիծը կընտրվեն հատուկ Ձեր դիմագծերին, մաշկի գույնին համապատասխան։
Մենք հոգում ենք ոչ միայն Ձեր առողջության, այլև Ձեր հոգեբանական հարմարավետության մասին։