Մեր մասին

Քեշիշյան էսթետիկ ստոմատոլոգիական կլինիկայի հիմնադիր տնօրեններն են` Մհեր Քեշիշյանը և Գասիա Կարագուլյանը։ Կլինիկան գտնվում է Երևան քաղաքի սրտում՝ Աբովյան փողոցի սկզբնամասում։

Քեշիշյան էսթետիկ ստոմատոլոգիական կլինիկան հագեցած է  ստոմատոլոգիական ժամանակակից բժշկության համար նախատեսված բոլոր սարքավորումներով և նյութերով, որոնց շնորհիվ ապահովում ենք բարձրակարգ և որակյալ ծառայություններ։ Բուժման ընթացքում կիրառում ենք մեկանգամյա օգտագործման բազմաթիվ պարագաներ, կատարվում է գործիքների մանրակրկիտ մանրէազերծում, որոնք ապահովում են պացիենտների բուժման անվտանգությունը։

Ունենք միջազգային ստանդարտներին համապատասխան սարքավորումներ՝

  1. Լիարժեք բուժման գրավականը ճիշտ ախտորոշումն է։ Մեր կլինիկայում կիրառվում են թվային ախտորոշման ռենտգեն սարքավորումներ, որոնք օգտագործում ենք ճառագայթման ավելի ցածր քանակություն։ Առաջինը ԱՊՀ-ում՝ KAVO OP 3D ռենտգեն սարքը տեղադրված է Քեշիշյան էսթետիկ ստոմատոլոգիական կլինիկայում, որի միջոցով կատարվում է Օրթոպանտոմոգրաֆիա (OPG) և համակարգչային տոմոգրաֆիա (CT):
  2. Ստոմատոլոգիական մանրադիտակ (Microscope) - այն թույլ է տալիս միկրոինվազիվ եղանակով կատարել ցանկացած միջամտություն՝ նվազագույնի հասցնելով բուժման բարդությունները և կրճատելով բուժման ժամանակը։
  3. Ավանդական սիլիկոնային չափսանյութերը փոխարինում ենք ներբերանային սկանավորմամբ։ Այս մեթոդը կիրառում ենք արագ, առավելագույնս ճշգրիտ չափս ստանալու համար։ Ներբերանային սկանավորման միջոցով կարելի է մի քանի րոպեի ընթացքում ստանալ կատարյալ 3D չափս, ատամների և փափուկ հյուսվածքների վրա։ Սա անփոխարինելի այլընտրանք է բոլոր այն պացինտների համար, որոնց մոտ զարգացած է փսխման ռեֆլեքսը։
  4. Պիեզովիրաբուժական սկելլեր սարք - Պիեզովիրահատությունը մի գործընթաց է, որի ժամանակ պիեզոէլեկտրիկ վիբրացիայի օգնությամբ կատարվում է ոսկրային հյուսվածքի մշակում՝ հղկում։ Սարքի LED ծայրակալն ապահովում է ավելի լավ տեսողություն։ Սարքը հիմնականում  օգտագործվում է բարդ վիրաբուժական հեռացումների՝ ռետենցված իմաստության ատամների, կիստայի հեռացման, կորոնարոռադիկուլյար սեպարացիայի, հեմիսեկցիայի, ապեկոէկտոմիայի, բաց սինուս լիֆթինգի, քայքայված ոսկրի մաքրման և  այլ մի շարք վիրաբուժական միջամտությունների ժամանակ։
  5. Osstell - իմպլանտների տեղադրումից հետո այցելուների մոտ երբեմն մտավախություն կա, որ օրգանիզմը շատ հաճախ կարող է <<չընդունել>>  ատամնային իմպլանտները։ Մեր կլինիկայում իմպլանտի սերտաճումը գնահատելու համար կիրառվում է մագնիսառեզոնանսային մեթոդը Osstell-mentor շվեդական ապարատի  միջոցով։ Հետազոտության արդյունքներն  արտահայտվում են իմպլանտի կայունության գործակցի միավորներով՝ ISQ (Implant Stability Quotient) 1- 100 : Ստացված ցուցանիշները թույլ են տալիս գնահատել իմպլանտի ֆիքսացիայի ամրությունը և երկարակեցությունը։
  6. Ավտոկլավ - վարակի դեմ հուսալի պաշտպանության համար ընտրել ենք գերմանական MELAG ֆիրմայի ստերիլիզացիոն ավտոկլավը։ Վերջին սերնդի, լիովին ավտոմատ, ինեգրված գեներատորով և բարձրորակ պոմպով ավտոկլավը ապահովում է անվտանգ ստերիլիզացիա։ Սենսորները և նորագույն միկրոպրոցեսորային կառավարման սարքերը կարգավորում և վերահսկում են հուսալի ստերիլիզացման համար անհրաժեշտ ճնշման և ջերմաստիճանի պարամետրերը։
  7. Centrifuge  -հետևելով ժամանակակից բժշկական նորարարություններին մենք կիրառում ենք այս սարքը, որը հաճախակի օգտագործում ենք տարբեր վիրաբուժական միջամտությունների ժամանակ և ստանում գերազանց արդյունք։ PRF բնական թաղանթը (մեմբրանը) ստանալու համար պացիենտի արյունը տեղադրվում է սարքի մեջ, որտեղ արյունը բաժանվում է էրիթրոցիտների, պլազմայի և ֆիբրինային մակարդուկի։ PRF մեմբրանը իրենից ներկայացնում է ֆիբրինային մատրիցա, որը պարունակում է թրոմբոցիտներ,որոնք էլ հարուստ են աճի գործոններով։ Օրինակ` վերքի մակերեսին դնելուց արագանում է ռեգեներացիան։ Ֆիբրինային մեմբրանը հաճախակի օգտագործվում է ատամի հեռացումից հետո, սինուս լիֆտինգի ժամանակ, իմպլանտացիայի ժամանակ (իմպլանտի սերտաճման, օսեոինտեգրման գործընթացը բարելավելու համար)։

Քեշիշյան էսթետիկ ստոմատոլոգիական կլինիկայում աշխատում են արտերկրում վերապատրաստված մասնագետներ, որոնք տիրապետում են ստոմատոլոգիական ժամանակակից բժշկության հմտություններին։ Նրանք ունեն երկար տարիների աշխատանքային փորձ այս ոլորտում։ Մեզ մոտ գործում է թիմային աշխատանքի սկզբունքը։  Այստեղ իրականացվում են մի շարք բուժիչ և ախտորոշիչ պրոցեդուրաներ։ Մենք վերահսկում ենք մեր հեղինակությունը և խստորեն պահպանում պացիենտներից յուրաքանչյուրի իրավունքները՝ գործող օրենսդրությանը համապատասխան։ Հավատարիմ ենք  որակյալ, անվտանգ բուժօգնություն ցուցաբերելու սկզբունքին։

Մենք գնահատում ենք Ձեր առողջությունը։