Իմպլանտացիա

Իմպլանտացիա

Երբ խոսքը վերաբերում է ատամի կորստին, շատերը նախընտրում են շարժական պրոթեզները, որոնք կարող են լինել շատ անհարմար։ Իմպլանտների միջոցով նույնիսկ բերանի խոռոչի լրիվ անատամության դեպքում, կարելի է պատրաստել ոչ շարժական կոնստրուկցիա։ Մեկ ատամի բացակայության դեպքում, ատամնաշարը կարելի է ամբողջական դարձնել իմպլանտի միջոցով՝ պահպանելով հարևան ատամների ամբողջականությունը։ Ատամնաբուժական իմպլանտները մեծ հաջողություն ունեն շնորհիվ ստոմատոլոգիական տեխնոլոգիայի առաջխաղացմանը։

Այժմ խնդրի լուծման լավագույն մեթոդը իմպլանտներով վերականգնումն է, որոնք, ճիշտ խնամքի դեպքում, կարող են ծառայել երկար տարիներ։ Իմպլանտները հեշտ և արագ լուծում են, եթե ունեք բացակա ատամներ։ Ժամանակակից ստոմատոլոգիայում հիմնականում օգտագործվում են տիտանային իմպլանտները։ Մեր կլինիկայում օգտագործում ենք բարձրորակ իմպլանտներ, որոնք արտադրվում են Ֆրանսիայում և Գերմանիայում։ Իմպլանտները օգտագործվում են որպես հենարաններ, որոնց վրա ֆիքսվում են կամ շապիկը, կամ շարժական և ոչ շարժական պրոթեզները։ Իմպլանտացիայի Ժամանակ իմպլանտները տեղադրվում են ծնոտոսկրում։ Օստեոինտեգրման փուլը անցնելուց հետո կատարվում է պրոթեզավորում՝ ըստ օրթոպեդիկ ցուցման։

Ոսկրանյութեր

Ոսկրանյութերը անփոխարինելի միջոց են, երբ ախտորոշման ժամանակ պարզվում է, որ իմպլանտի տեղադրման համար բավարար քանակությամբ ոսկրային հյուսվածք չկա։ Վերջինիս պակասը կարող է առաջանալ ոսկրի ատրոֆիայի պատճառով, երբ ոսկրի ներսում նյութափոխանակությունը դանդաղում է մի շարք պատճառներով։ Ոսկրանյութերը հիմնականում կիրառվում են մեմբրանների հետ միասին։ Մեմբրանները իրենցից ներկայացնում են շատ բարակ թաղանթներ, որոնք տեղադրվում են ավելացված ոսկրային հյուսվածքի և լնդի միջև՝ անհրաժեշտ ոսկրային ծավալը պահպանելու համար։ Մենք օգտագործում ենք ներծծվող մեմբրաններ, որոնք շատ հարմար են, բորբոքում և ալերգիա չեն առաջացնում և կրկնակի վիրահատություն չեն պահանջում։ Քեշիշյան կլինիկայում օգտագործում ենք գերմանական Bottis ընկերության ոսկրանյութերը և մեմբրանները, որը հանդիսանում է ատամնաբուժական ոսկրերի և հյուսվածքների վերականգնման ոլորտում առաջատար ընկերություններից մեկը։